Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը չիջավ, ակցիան կշարունակվի վաղը (տեսանյութ)

Տնտեսություն
akcia-11

Կառավարության շենքի դիմաց մոտ 4 ժամ բողոքի ակցիա անցկացնող առեւտրականներին վարչապետ Հովիկ Աբրահամյանը այդպես էլ ընդառաջ դուրս չեկավ։ Նրանք որոշեցին վաղը կրկին հավաքվել Կառավարության շենքի դիմաց։ Նրանց միանալու են նաեւ մարզերի փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները։ Հիշեցնենք, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի համաձայն, փոքր ու միջին տնտեսվարողները անցյալ տարվա հոկտեմբերի մեկից պետք է որպես հարկ վճարեին իրենց շրջանառության մեկ տոկոսը՝ նախկին 3.5 տոկոսի փոխարեն: Բայց դրա դիմաց առեւտրականները պետք է ամբողջությամբ փաստաթղթավորեին իրենց շրջանառությունը եւ յուրաքանչյուր ապրանքի համար պետք է ունենային հաշիվ-ապրանքագիր: Բողոքի ակցիաներից հետո օրենքի կիրառումը հետաձգվել էր մինչեւ փետրվարի 1-ը։