Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նալբանդյանն ակնարկում է Ալիեւի խելագարության մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
nalbandyan

Հրանտ Դինքի մահվան առիթով հայ-թուրքական բարեկամության կարեւորության մասին Թուրքիայի վարչապետի կոչը Հայաստանի արտգործնախարարին լուրջ չի թվում. «Ինչու՞ Դավութօղլուն կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ սպասում էին 15 թվականը որ լինի, որ հայտարարություն անեին Դինքի վերաբերյալ։ Ինչու 7-րդ տարեդարձի կապակցությամբ, 6-րդ, 4-րդ 2-րդ կապակցությամբ սպանության այդ ահավոր որեւէ հայտարարություն չեղավ»։ Բարեկամություն են ուզում, թող վավերացնեն հայ-թուրքական արձանագրությունները,-ասում է արտգործնախարարը։ Դրանք հենց Դավութօղլուն է ստորագրել։ Փոխարենը փիլիսոփայում են. «Մի առիթով ես Դավութօղլուին խորհուրդ էի տվել, որ փիլիսոփայությունից պետք է անցնել կոնկրետ եւ իրատեսական քայլերի։ Մի խոսքով սայլը թոզ փչելով առաջ չես շարժի»։ Ղարաբաղի հարցով հայ-ադրբեջանական բանակցություններն, ըստ արտգործնախարարի, ավելի ու ավելի դժվար են դառնում։ Պատճառը արդեն քաղաքականության մեջ չէ, այլ՝ հոգեբուժության. «Ավելի ու ավելի հարցեր են առաջանում եւ կասկածներ Ադրբեջանի ղեկավարության ադեկվատության վերաբերյալ եւ իրավիճակը սթափ գնահատելու կարողության վերաբերյալ։ Վերջերս մի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահը ասում է, որ Ադրբեջանում մամուլը ազատ է եւ իր վարկանիշը՝ 90 տոկոսից ավել»։ Իսկ ինչու՞ ՀԱՊԿ-ը որեւէ կերպ չի արձագանքում Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ադրբեջանական բանակի գնդակոծություններին եւ մահերին։ Նախարարն ասաց, որ ՀԱՊԿ-ն արձագանքում է, հայտարարություններ է անում։ Ուրի՞շ։ «Այդպիսի սադրանքներ վերջին շրջանին եղել են տասնյակ, եթե ամեն տասնյակ սադրանքին հայտարարություններ արվի, ինչպես կոչվում է՝ послали 1050 ноту протеста, հետո՞»։ Գյումրիի ողբերգության մասին արտգործնախարարը սեփական դիրքորոշում չարտահայտեց։ Փոխարենը նախարարն ասաց, որ տեղի ունեցածը պատճառ չի դառնա հայ-ռուսական հարաբերությունների վատացման. «Մենք մեր համատեղ ջանքերով մտադիր ենք այդ հարաբերությունները ամրացնել, խորացնել եւ զարգացնել»։ Ի դեպ, ասուլիսի ամենասկզբից արտգործնախարարը շնորհավորեց բոլորին նոր տարվա կապակցությամբ եւ մաղթեց. «Մեզ բոլորիս մեր երկրին, մեր ժողովրդին, որ բարի տարի լինի, խաղաղություն լինի»։