Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Հայերը պետք է դուրս գան կոտորվող ոչխարի կերպարից». թուրքագետ (տեսանյութ)

Թուրքագետ Արտակ Շաքարյանը զարմացած չէ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերից. «Թուրքիան վաղուց էր պատրաստվել 2015 թվականի ապրիլի 24-ը նշել որպես Դարդանելի ճակատամարտի հաղթանակի հարյուր ամյակի օր: Հրավեր է ուղարկվել 101 երկրների նախագահների և չնայած հստակ քաղաքական նկատառումներին՝ Սերժ Սարգսյանին հրավեր է ուղարկվել ի թիվս այլ երկրի նախագահների»: Նրա կարծիքով՝մենք նույնպես պետք է բարձրաձայնենք մեր հաղթանակների մասին, և Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին հանդես չգանք միայն զոհի կարգավիճակով. «Ժամանակն է, որ մենք դուրս գանք ոչխարի պես կոտորվող հայի կերպարից ու զոհից դառնանք դիմադրող հայ, քանի որ այնպես չէ, որ մեզ կոտորել են, իսկ մենք ոչինչ չենք արել: Մայիսին լրանում է Վանի հերոսամարտի 100- ամյակը, որը պետք է ուժգին նշել»,-նկատեց նա: