Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տոնավաճառների աշխատակիցները շարունակում են պահանջել վարչապետին

Տնտեսություն
gover

Կառավարության շենքի մոտ հավաքված տոնավաճառի աշխատակիցներին երկրորդ անգամ մոտեցավ կառավարության դիմում-բողոքների եւ քաղաքացիների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը՝ կրկին կոչ անելով 10 հոգուց բաղկացած պատվիրակություն կազմել եւ բարձրանալ վարչապետի մոտ։ Սակայն քաղաքացիները սուլոցներով նրան հետ ճանապարհեցին։ Այս պահին ակցիայի մասնակիցները կրկին պահանջում են վարչապետին, որպեսզի անձամբ հանդիպեն նրանց։ Ալեքսանդր Ղազարյանը, սակայն, շեշտեց, որ փողոցում հանդիպում տեղի չի ունենալու։ Ի դեպ, շենքի մուտքի դուռը ներսից ոստիկանները կողպած են պահում։ Հիշեցնենք՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի համաձայն, փոքր ու միջին տնտեսվարողները նախորդ տարվա հոկտեմբերի մեկից պետք է որպես հարկ վճարեին իրենց շրջանառության մեկ տոկոսը՝ նախկին 3.5 տոկոսի փոխարեն: Բայց դրա դիմաց առեւտրականները պետք է ամբողջությամբ փաստաթղթավորեին իրենց շրջանառությունը, յուրաքանչյուր ապրանքի համար պետք է ունենային հաշիվ-ապրանքագիր: Բացի այդ, առեւտրականները պետք է մանրամասն գույքագրեին մինչեւ հոկտեմբերի մեկը իրենց պահեստում եղած ապրանքը եւ այդ հաշվառումը ներկայացնեին հարկայինին: Առեւտրականների բողոքներից հետո Կառավարությունը փոփոխություն կատարեց օրենքում եւ որոշեց գույքագրման պահանջը հետաձգվել մինչեւ փետրվարի մեկը: Ահա սա է այսօրվա բողոքի պատճառը։