Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մխիթարյանը` Բրազիլիայի բրոնզե մեդալակիր

Սպորտ
sport-chess-mxitaryan

Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը մրցանակային երրորդ տեղը գրավեց շախմատի Բրազիլիայի 2015 թվականի առաջնությունում: 28-ամյա մեր հայրենակիցը 11-րդ տուրում գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց, վաստակեց 7,5 միավոր եւ միայնակ զբաղեցրեց 3-րդ տեղը: Նա բավականին ետ մնաց երկու առաջատարներից` 35-ամյա Ռաֆայել Լեյտաոյից եւ 30-ամյա Ֆիլիպ Էլ Դեբսից, որոնք համապատասխանաբար մեկ եւ մեկուկես միավոր կորցրին եւ վստահորեն գրավեցին առաջին երկու տեղերը: