Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունահռոմեական ոճի ըմբիշները որոշեցին ուժեղագույններին

Սպորտ
sport-borba1

Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան մարզադահլիճում անցկացվեց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեծահասակների այս տարվա առաջնությունը: Մրցումների առաջին օրը մեդալներ խաղարկվեցին 4 քաշային կարգերում: 59 կգ կարգում առաջին տեղը գրավեց բազմափորձ Ռոման Ամոյանը: 71 կգ-ում հաղթեց Վարշամ Բորանյանը, 80-ում` Հրաչ Հովհաննիսյանը, 98-ում` Վահե Սիմոնյանը: Մրցումների երկրորդ օրը պայքարի մեջ մտան մնացած 4 քաշային կարգի ըմբիշները: 66 կգ քաշում չեմպիոնի կոչումը նվաճեց Արամ Ջուլֆալակյանը, որը աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի կրտսեր եղբայրն է: 75 կգ ըմբիշների մեջ լավագույնը ճանաչվեց Կարապետ Չալյանը, 85 կգ կարգում` Արթուր Շահինյանը, իսկ գերծանր քաշում` Էդգար Խաչատրյանը: Առաջնության արդյունքներով կձեւավորվի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նոր կազմը, որը կսկսի նախապատրաստվել 2015 թվականի Եվրոպայի առաջին խաղերին եւ աշխարհի առաջնությանը: Թիմի առաջին ուսումնամարզական հավաքը նախատեսված է անցկացնել փետրվարի 4-18-ը: