Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ատրճանակ և էլեկտրաշոկ՝ «Մերսեդես»-ում

Հասարակություն
Police01-e1350028699392

Հունվարի 25-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Կիևյան փողոցից, ապօրինի զենք պահելու կասկածանքով, բերման են ենթարկել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդին` 1991 թ. ծնված Անդրանիկ Մ.-ին: Ավտոմեքենայի զննությամբ՝ սրահից հայտնաբերվել և առգրավվել է «MP-654K» տիպի 4.5 մմ տրամաչափի պնևմատիկ ատրճանակ և «618 TYPF» տիպի էլեկտրաշոկ: Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն