Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ արեւելյան հատվածում ձնաբուք է կանխատեսվել

Հասարակություն
68adf326572767f6e23dd759a518ccb8

Այսօրվանից մինչեւ չորեքշաբթի ԱՄՆ օդերեւութաբանները կանխատեսել են ձնաբուք՝ երկրի արեւելյան ափին, Ֆիլադելֆիայից մինչև հյուսիսարևելյան Մեն նահանգ։ Ֆեյսբուքյան օգտատերերը ԱՄՆ-ից հայտնում են, որ ամերիկացիները խուճապի մեջ են, իսկ օդերեւութաբանները կանխատեսում են մինչև 1մ ձյուն, նույնիսկ հնարավոր են հոսանքազրկումներ։ Խանութներում մթերքի մեծ մասը վաճառվել է։ Նման դեպքերում անվտանգության պայմաններից ելնելով` դպրոցներն ու գրասենյակները փակվում են։ Իսկ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոն հայտարարել է, թե եղանակային կանխատեսվող փոփոխությունը կարող է լինել փոթորկի տեսքով, «որպիսին մենք երբևէ չենք տեսել»։ Ձնաբքի վտանգի պատճառով ամերիկյան ավիաընկերությունները մոտ 600 չվերթ չեղյալ են հայտարարել։