Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2 զուգահեռ ակցիա՝ կառավարության մոտ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
akcia3

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» երիտասարդական միությունն այս պահին ակցիա է անցկացնում ԱԳՆ շենքի մոտ։ Նրանք նախարար Էդվարդ Նալբանդյանին կոչ են անում իներտ չլինել եւ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություններ անել։ Նրանք նաեւ նամակ հանձնեցին ԱԳ նախարարին եւ այս պահին շարժվում են դեպի ՄԱԿ-ի գրասենյակ։ Կառավարության շենքի մոտ զուգահեռ ակցիա են իրականացնում տոնավաճառների աշխատակցիները. նրանք բողոքում են օրենսդրական այն փոփոխությունից, ըստ որի՝ ամեն ապրանքի համար պետք է գույքագրում անեն։ Հիշեցնենք՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի համաձայն, փոքր ու միջին տնտեսվարողները նախորդ տարվա հոկտեմբերի մեկից պետք է որպես հարկ վճարեին իրենց շրջանառության մեկ տոկոսը՝ նախկին 3.5 տոկոսի փոխարեն: Բայց դրա դիմաց առեւտրականները պետք է ամբողջությամբ փաստաթղթավորեին իրենց շրջանառությունը, յուրաքանչյուր ապրանքի համար պետք է ունենային հաշիվ-ապրանքագիր: Բացի այդ, առեւտրականները պետք է մանրամասն գույքագրեին մինչեւ հոկտեմբերի մեկը իրենց պահեստում եղած ապրանքը եւ այդ հաշվառումը ներկայացնեին հարկայինին: Առեւտրականների բողոքներից հետո Կառավարությունը փոփոխություն կատարեց օրենքում եւ որոշեց գույքագրման պահանջը հետաձգվել մինչեւ փետրվարի մեկը: