Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեկո Սանկտ-Պետերբուրգում՝ նվիրված Վահան Տերյանի ծննդյան 130-ամյակին

Մշակույթ Հասարակություն
unnamed20

Հունվարի 24-ին Սանկտ-Պետերբուրգի Ալ. Գրիբոյեդովի անվան ազգային գրականության գրադարանում տեղի ունեցավ երեկո՝ նվիրված հայ նշանավոր պոետ, հասարակական գործիչ Վահան Տերյանի ծննդյան 130-ամյակին։ Միջոցառման սկզբում «Պետերբուրգի հայեր» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ Ալ. Նազարովը հավաքվածների ուշադրությանը ներկայացրեց զեկույց Վահան Տերյանի կյանքի և ստեղծագործության մասին։ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ռուս գրականության ինստիտուտի (Պուշկինյան տուն) ձեռագրերի բաժնի գիտաշխատող Լյուբով Գերաշկոն իր տպավորությունները կիսեց հայ մշակույթի մասին։ Լյուբով Գերաշկոյի կարծիքով՝ Ռուսաստանի և Հայաստանի մշակույթների վրա իր նշանավոր ներդրումն է ունեցել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամսար Ներսեսի Գրիգորյանը՝Վահան Տերյանի եղբորորդին։ «Կամսար Ներսեսի Գրիգորյանը երկար տարիներ աշխատել է Պուշկինյան տանը և նրա թարգմանությունների շնորհիվ Ռուսաստանում էլ ավելի խորությամբ ծանոթացան հայ բազմադարյան ձեռագիր մշակույթի հետ։ Կամսար Գրիգորյանի անունն անխզելիորեն կապված է Վահան Տերյանի պոեզիայի հետ։ Կամսար Գրիգորյանը հեղինակ է երկու հարյուրից ավելի գիտական աշխատությունների, այդ թվում՝ նա Ռուսաստանում հրատարակության է պատրաստել Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Ծատուրյանի ստեղծագործությունների ժողովածուները (տասներկու գիրք)։ Կամսար Գրիգորյանի մասին իրենց հիշողությունները պատմեցին որդին՝ բանասեր Յուրի Գրիգորյանը, ազգագրագետ Սիլվա Լազարյանը և երկրաբան Գայանե Բարխուդարովան։ Երեկոյի ավարտին բանասեր Կոնստանտին Խուրշուդյանի կատարմամբ հայերեն լեզվով հնչեցին Վահան Տերյանի բանաստեղծությունները ։ Միջոցառումը կազմակերպել էր «Պետերբուրգի հայեր» տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը՝ Սանկտ-Պետերբուրգի Ա.Ս.Գրիբոյեդովի անվան ազգային գրադարանի աջակցությամբ և համագործակցությամբ։   «Պետերբուրգի հայերի լրաբեր»