Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը պարտվեց վերջին պարտիայում  

Սպորտ
sport-aronyan

Հոլանդական Վեյք ան Զեեում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 13-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պատվեց չինացի Լիրեն Դինգին: Պարտիան ավարտվեց 55-րդ քայլում: Մեր շախմատիստը հաջող սկզբնախաղից հետո կորցրեց զգոնությունը, մի քանի անտեղի զոհաբերություններ արեց եւ հայտնվեց ծանր վիճակում: Լիրեն Դինգը օգտվեց իրեն ընձեռված լավ առիթից եւ հաղթական ավարտի հասցրեց պարտիան: Այդպիսով, Լեւոն Արոնյանը երրորդ պարտությունը կրեց մրցաշարում եւ 5,5 միավորով մնաց 10-րդ հորիզոնականում: Մրցաշարում հաղթեց աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը, որը 13 հնարավորից վաստակեց 9 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը: