Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Լ. Պետրոսյանը  արագ շախմատի չեմպիոն

Սպորտ
shamat1

Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանի հաղթանակով ավարտվեց Հայաստանի 2015թ արագ շախմատի տղամարդկանց առաջնությունը: Վերջին, 9-րդ տուրում, 31-ամյա շախմատիստը սեւերով մրցեց մեր հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանի հետ: Վերջինս հաղթելու դեպքում կվաստակեր 7 միավոր եւ կբարձրանար առաջին հորիզոնական: Սակայն Տիգրան Լ. Պետրոսյանին հաջողվեց ոչ-ոքի խաղալ եւ պահպանել առաջատարի դիրքը: Երկրորդ տեղը զբաղեցրեց գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, իսկ երրորդ՝ միջազգային վարպետ, գյումրեցի Դավիթ Քալաշյանը, որոնք կես միավորով ետ մնացին առաջատարից: Նրանք լրացուցիչ գործակիցներով միայն առաջ անցան գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանից եւ Արման Փաշիակյանից, որոնք գրավեցին համապատասխանաբար 4-րդ եւ 5-րդ տեղերը: Առաջնությանը մասնակցեցին նաեւ Հայաստանի 2015 թվականի կանանց առաջնության մրցանակակիրները: Նրանցից լավագույն արդյունք ցույց տվեց բրոնզե մեդալակիր Աննա Հայրապետյանը, որը 4 միավորով զբաղեցրեց 32-րդ տեղը: