Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գորիսի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է

Հասարակություն
roads11

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է: Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն