Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ձեռքից բաց թողեց հաղթանակը

Սպորտ
sport-aronyan1

Հոլանդական Վեյք ան Զեեի շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին 12-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Սեւերով հանդես եկող մեր շախմատիստը բավական հաջող սկսեց պարտիան եւ խաղասկզբում լավ դիրք ստացավ: Թվում էր, որ նա ի վերջո նյութականի կվերածի այդ առավելությունը (այդ մասին էին հուշում նաեւ շախմատային համակարգիչների հաշվարկները): Սակայն Լեւոն Արոնյանին չհաջողվեց գտնել ճիշտ ուղին եւ մրցակիցը հակախաղ գտավ ու 33-րդ քայլին խաղաղ դաշն կնքել տվեց: Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 5,5 միավոր եւ բարձրացավ 9-րդ հորիզոնական: Վերջին՝ 13-րդ տուրում, նա սպիտակներով կմրցի չինացի գրոսմայստեր Լիրեն Դինգի հետ, որը 7 միավոր ունի եւ զբաղեցնում է 5-րդ տեղը: