Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Սարգիս զորավորի միջոցառումների ժամանակացույց

surb-sargis-2

Հունվարի 26 10.30 Շենգավիթի մշակույթի տանը սաները պատրաստելու են հուշանվերներ ս. Սարգսի տոնի առթիվ  Հունվարի 27 12.00-ին Ասուլիս առաջնորդարանում ս. Սարգիս  զորավորի տոնի կազմակերպման մասին  14.30-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության սաներից հավաքելու են նամակներ զինվորների համար: Հասցե՝ Քանաքեռի շրջանցիկ թունել (Կորեայի ձոր):   Հունվարի 29-ին 12.00-ին 5-րդ կայազոր, Նուբարաշենի զին.ավանի 1-ին և 2-րդ գնդեր: Ծրագրում՝ հոգևորականի օրհնություն, համերգ: Նամակների հանձնում: 13.00-ին Մովսես Գորգիսյանի անվան թիվ 158 հիմնական դպրոց: Ծրագրում՝ հոգևորականի խոսք, Հովհ. Թումանյանի անվ. թանգարանի «Ռոտոնդա» թատերախմբի ներկայացումներ՝ նվիրված ս. Սարգսին, վիկտորինա, մրցանակներ: 15.00-ին 5-րդ կայազոր, Նուբարաշենի զին.ավանի 3-րդ գունդ: Ծրագրում՝ հոգևորականի օրհնություն, համերգ:  Հունվարի 30-ին 13.00-ին Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 ավագ դպրոց: Ծրագրում՝ հոգևորականի խոսք, Հովհ. Թումանյանի անվ. թանգարանի «Ռոտոնդա» թատերախմբի ներկայացումներ՝ նվիրված ս. Սարգսին, վիկտորինա, մրցանակներ: 14.00-ին Ցուցահանդես Գեղագիտության ազգային կենտրոնում 15.00-ին Միջոցառում Երևանի կայազորի զինվորական հոսպիտալում: Ծրագրում՝ հոգևորականի խոսք, բժշկության աղոթք,  Հովհ. Թումանյանի անվ. թանգարանի «Ռոտոնդա» թատերախմբի ներկայացումներ՝ նվիրված ս. Սարգսին, վիկտորինա, մրցանակներ: 15:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նոր Նորքի Հայորդաց տանը սաների կողմից աղաբլիթի   պատրաստման միջոցառում: 17.00-ին Միջոցառում «Հալեպ» հայրենակցական բարեսիրական և Համաշխարհային հայկական երիտասարդական «Ոստայն» հասարակական կազմակերպությունների համար:  Ծրագրում՝ հոգևորականի խոսք, Հովհ. Թումանյանի անվ. թանգարանի «Ռոտոնդա» թատերախմբի ներկայացումներ՝ նվիրված ս. Սարգսին, վիկտորինա, մրցանակներ: 17.00-ին Երևանի Նոր Նորքի ս.Սարգսիս եկեղեցում  հանդիսավոր  ժամերգություն, որից հետո աղի բլիթի բաժանում երիտասարդներին 18.00-ին Բացօթյա մեծ համերգ Կարապի լճի տարածքում: Մուտքն ազատ է: Կազմակերպիչ` Հ3 հեռուստաընկերություն, աջակիցներ` Արարատյան Հայրապետական թեմ, Երևանի քաղաքապետարան, «Ժպիտ» ակումբ:  Հունվարի 31 9.45-ին Առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցի կբերվի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանից 17-րդ դարում Ավետիս երեցի կողմից ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, որը սրբի մասունքի հետ ս. պատարագի ընթացքում կդրվի ս. Սեղանին, և հավատավոր ժողովուրդը կկարողանա հաղորդ լինել սրբի մասունքներին ու սուրբ Ավետարանին: 10.00-ին Առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցի կբերվի Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնից ս. Սարգիս զորավարի մասունքները կբերվեն առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցի: 10.30-ին Ս. պատարագ ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս, Նոր Նորքի ս. Սարգիս և Արգավանդի ս. Սարգիս եկեղեցիներում 15:00-ին  Խաչերթ: Նոր Նորքի թաղապետարանից դեպի եկեղեցի: Կլինի խաչվառ, ավետարան,                ձիավոր, 100 զինվոր Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտից, Նոր Նորքի բոլոր դպրոցների աշակերտները կմասնակցեն: Եկեղեցու բակում երիտասարդների օրհնության արարողություն կկատարվի, որից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նոր Նորքի Հայորդաց տան սաների կողմից համերգային ծրագիր կլինի: 14.00-ին Խաչերթ: Առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցուց մասնակիցները Մ. Մաշտոց և Մ. Բաղրամյան պողոտաներով կուղևորվեն դեպի Պողոսյան այգիներ՝ Սիրահարների պուրակ 15.30-ին Տոնական համերգ «Պողոսյան» պարտեզներում: Համերգային ծրագրի ընթացքում այգու տարածքում կշրջի նվերաբաշխ ձիավորը:  Մուտքն ազատ է: