Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանն ինֆորմացիոն շրջափակման մեջ է վերցրել իր քաղաքացիներին. Առավոտ

Քաղաքականություն
02d20429ecebdbf1e412a8446df5b2a9

Սահմանային լարվածության և Ադրբեջանում ինտերնետի սահմանափակման առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ իսկապես Ադրբեջանը տեղեկատվության առումով լրիվ շրջափակման մեջ է վերցրել իր քաղաքացիներին, որովհետեւ որեւէ բան չեն հաղորդում.  «Ես այն համոզումն ունեմ, որ չեն անում մեկ պատճառով, որ ներքաղաքական լարվածություն  չլինի: Առանց այդ էլ Ադրբեջանում ներքաղաքական լարվածությունը շատ մեծ է: Հատկապես նավթի գնանկումից հետո մենք տեսնում ենք, որ այնտեղ բավականին շատ բողոքի ակցիաներ են լինում: Որպեսզի հավելյալ յուղ չլցնեն այդ գործընթացների վրա, Ադրբեջանի իշխանություններն անցել են տեղեկատվական շրջափակմանը»: Չնայած հայկական կողմը իր կրած կորուստները չի թաքցնում, բայց երբեմն հասարակությունը խուճապի է մատնվում՝ կասկածելով, որ իրական պատկերը չեն ներկայացնում՝ անհանգստությունից խուսափելու համար Ամբողջական հոդվածը`այստեղ