Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

40կմ/ժ թույլատրելի արագությամբ գործող արագաչափերի ցանկը.iravaban.net

Կարևոր լուրեր Հասարակություն
d2a3c011c58e0614d4ffb68d17e1629d

Երևան քաղաքում ներկայումս գործարկվում են դպրոցների հարակից ճանապարհահատվածներում տեղադրված հետևյալ արագաչափ սարքերը. 1. Տիգրան Պետրոսյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, 2. Ա. Ավետիսյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, 3. Ռուբինյանց փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, 4. Օրբելի փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, 5. Նաիրի Զարյան փողոց` 1 արագաչափ (երկու ուղղություններով)` 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, 6. Սարալանջի փողոց` 1 արագաչափ (երկու ուղղություններով)` 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ: Սույն նյութի 1-5 կետերով նախատեսված փողոցներում առավելագույն թույլատրելի արագության 40 կմ/ժ սահմանափակումը գործելու է միայն աշխատանքային օրերին` 08:00 – 18:00-ն ընկած ժամանակահատվածում: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Իրավաբան.net