Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանն աշխարհին ասում է, որ կոնֆլիկտը խաղաղ լուծում չունի» (տեսանյութ)

Քաղաքականություն
dfaed5b26e6accf518e16dfb0112b457

«Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանային միջադեպերին և հակառակորդի կողմից պարբերաբար կրկնվող դիվերսիոն գործողություններին, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը նշում է. «Նա այս ամենը անում է ոչ թե Հայաստանին ցույց տալու համար, այլ աշխարհին, այն երկրներին, որոնք խոստացել են նրան հակամարտությունը լուծել ի օգուտ Ադրբեջանի, կոնֆլիկտը թեժացնելով` փորձում է ցույց տալ,  որ այն խաղաղ լուծում չունի։ Ադրբեջանը համախմբելու է այն ուժերին, որոնք մինչ հիմա բարձրաձայնում են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության կողմնակից են»։ Ըստ պարոն Շիրխանյանի՝ մի քանի օր առաջ տեղի ունեցած Ալիևի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ուղղված էր հենց Հայաստանի դեմ։