Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրեական գործով ապացույցը կեղծելու դեպքի առթիվ գործ է հարուցվել

Պաշտոնական
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

Լոռու մարզի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի նախկին քննիչի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ըստ դատախազի զեկուցագրի նյութերի՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի նախկին քննիչը 2014 թվականի ապրիլին իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կազմել է վկայի հարցաքննության կեղծ արձանագրություն, որում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է մտցրել հարցաքննության տեղի, անցկացման կարգի, ինչպես նաև հարցաքննվողի ցուցմունքի բովանդակության վերաբերյալ: Կատարվում է նախաքննություն: ՀՔԾ