Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Հայաստանը աղետի առաջ ա կանգնած» (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով դատական նիստը։ Վերաքննիչ քրեական դատարանում «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը վերաքննիչ դատարանում եւս մեկ անգամ հայտարարեց, որ ինքը եւ մյուս ընկերները ազատազրկման են դատապարտվել Ռուսաստանի, մասնավորապես՝ Վլադիմիր Պուտինի հրահանգով։ Շանթ Հարությունյանի խոսքով՝ ինքը խուլիգանություն չի կատարել, այլ միայն ինքնապաշտպանվել է. «Ոչ միայն ինձ եմ պաշտպանել,այլև հայրենիքը, որը հոշոտվում էր։ Վտանգված է իմ, ընտանիքիս ու հասարակության անվտանգությունը: Ողջունում եմ գյումրեցիների արժանապատիվ պահվածքը, բայց կոչ եմ անում՝ ոչ մեկը հակառուսական ակտիվ գործունեություն չծավալի, որովհետեւ շատ մեծ դավադրություն է կազմակերպվում հայ ժողովրդի դեմ: