Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Համոզելով այլևս խնդիր չի լուծվելու» . վարորդները հստակ պահանջ են ներկայացնում (տեսանյութ)

«Որոշել ենք այլևս գործել օրենսդրական դաշտում. այն ինչ եղել է՝ համոզելով կամ խնդրելով, այլևս չի լինելու»,-հայտարարում է փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը՝ խոսելով երթուղային տրանսպորտի թանկացման և վարորդների գործադուլների մասին։ «Ուղեվարձի մասին օրենքը նայելով՝ հստակ տեսնում ենք, որ ուղեվարձը կարող է փոխվել որոշ դեպքերում փոխարժեքի տատանման, պահեստամասերի կամ վառելանյութի թանկացման դեպքում»,- նշեց պարոն Եղիազարյանը: Վերջինիս խոսքով՝ իրենք քաղաքապետարանին ըստ այդմ ներկայացրել են նաև որոշակի լուծումներ, սակայն որևէ արձագանք դեռևս չկա։