Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախումբը

Մշակույթ Հասարակություն
a69393224f2d26cb27400ad0c11be781

Հունվարի 29-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հերթական անգամ կներկայանա օտարերկրյա բեմում՝ ղեկավարելով Ռուսաստանի հեղինակավոր նվագախմբերից մեկը՝ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Պավել Կոգան): Ծրագրում՝ Ս.Ռախմանինով- Վոկալիզ Ս.Ռախմանինով- Պագանինիի թեմաներով ռապսոդիա դաշնամուրի և նվագախմբի համար, մենակատար՝ Անդրեյ Գուգնին (Ռուսաստան) Պ. Չայկովսկի- Սիմֆոնիա թիվ 4