Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ռուսաստանն առաջնորդվում է իր սկզբունքներով՝ «սվոյիխ նե սդայոմ» (տեսանյութ)

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը նշում է, որ Գյումրու հայտնի դեպքերից հետո ակնհայտ է, որ այսօր խախտվել են հայ-ռուսական պայմանագրերի մի շարք հոդվածներ: Նրա խոսքերով՝ նախ խախտվել է 1997 թվականի այն պայմանագրի չորրորդ հոդվածը, որով սահմանվում է, որ տվյալ երկրի տարածքում կատարված հանցագործությունը պատժվում է տվյալ երկրի Սահմանադրությանը համաձայն: Խախտվել է նաև 1992 թվականի սահմանապահ զորքերի վերաբերյալ պայմանագիրը, ըստ որի՝ սահմանապահները չեն կարող ներգրավվել որևէ գործողության մեջ, բացի հայ-թուրքական, կամ հայ-պարսկական սահմանները պահելուց: