Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՊՏՀ խորհրդի նիստ` վարչապետի գլխավորությամբ

Պաշտոնական
hpth

ՀՀ վարչապետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՊՏՀ խորհրդի նիստը: ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հանդես է եկել համալսարանի 2014 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների և 2014 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին զեկույցով: Ռեկտորն անդրադարձել է ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, ուսանողների առաջադիմությանը, գիտական գործունեությանը, փորձառության կազմակերպմանը, հասարակայնության հետ կապերին, բուհի միջազգայնացմանն ու տնտեսական գործունեությանը: Կորյուն Աթոյանի խոսքով՝ բուհի հիմնական խնդիրն է եղել և շարունակում է մնալ աշխատաշուկայում մրցունակ ու բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը: Համալսարանում իրականացվող բարեփոխումներն ուղղված են կրթության արդյունավետության բարձրացմանը, միջազգային կապերի զարգացմանն ու ընդլայնմանը, արտերկրի համալսարանների հետ համագործակցության խորացմանը:     Զեկույցի ընթացքում ռեկտորը ներկայացրել է նաև համալսարանի 2015 թվականի համար նախատեսվող բյուջեի նախագծի ցուցանիշները: Նիստի արդյունքներով խորհուրդը քննարկել և հավանություն է տվել ՀՊՏՀ-ի 2014 թվականի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու ֆինանսատնտեսական գործունեությանը, համալսարանի 2014 թ. բյուջեի կատարման արդյունքները գնահատել բավարար և հաստատել համալսարանի 2015 թ բյուջեն: