Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Ավետիսյանի ազգական. «Կրակոցի ձայն չեմ լսել, բայց ոնց որ երկրաշարժ լիներ». Գալա

Հասարակություն
gyumri5

Գյումրիում Մյասնիկյան 188 հասցեում հունվարի 12-ի առավոտյան տեղի ունեցած ընտանեկան սպանդից հետո նույն հասցեի մյուս բնակիչը՝ Կարինե Ավետիսյանը, ով սպանված ընտանիքի ազգականն է՝ Սերյոժա Ավետիսյանի հորեղբոր աղջիկը, տեղի ունեցածից հետո մինչ օրս իր բնակարան չի վերադարձել: Նույն բակում՝ սպանված ընտանիքի տան հարեւանությամբ ապրող Կարինեն զարմացած է ու փորձում է հասկանալ, թե ինչպես է գործել սպանության մեջ մեղադրվող Վ. Պերմյակովը, որ ինքն անգամ կրակոցների ձայներ չի լսել. «Կրակոցի ձայներ չեմ լսել, բայց էնպես զգացի՝ ոնց որ երկրաշարժ լիներ… ի՞նչ մտածեմ, թե ինչ է կատարվում: Առավոտ ելել, գնացել եմ աշխատանքի, հետո քույրիկս զանգեց, ասաց նման բան է եղել: Եթե կրակոցի ձայներ լսեի, ինչպե՞ս դուրս չէի գա, կամ եթե իմանայի սպանված մարդիկ կան, մի՞թե կթողնեի, աշխատանքի կգնայի»,-մեզ հետ զրույցում նշեց Կարինե Ավետիսյանը: Նա պատմեց նաեւ, որ երբ առավոտյան մեկնել է աշխատանքի, դարպասը բաց է եղել, սակայն տարօրինակ որեւէ բան չի նկատել, ուստի անգամ չի կասկածել, թե հարեւան բնակարանում հնարավոր է նման դժբախտ դեպք տեղի ունեցած լինի: «Մեր տները մեկ բակում են, մի դարպասից մտնում ես, սկզբում իրենցն է, հետո՝ մերը, բայց իրար շատ մոտ չեն, այնպես որ, ես չեմ էլ տեսնում՝ ով է գալիս, ով՝ գնում: Առավոտ գնացել եմ աշխատանքի, տեսել եմ լույսերը մարած է, մտածել եմ՝ քնած են»,-նշեց նա: Կարինեն  միեւնույն ժամանակ վստահեցրեց՝ ո՛չ սպանության մեջ մեղադրվող Պերմյակովը, եւ ո՛չ էլ ռուսական ռազմաբազայի այլ ներկայացուցիչ Ավետիսյանների ընտանիքի անդամների հետ կապ չեն ունեցել: Ըստ նրա՝ իրականությանը չեն համապատասխանում նաեւ այն տեղեկությունները, թե իբր Պերմյակովը մեկ անգամ այցելել է Ավետիսյաններին: ՀՀ քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում ասաց, թե սպանված ընտանիքի անդամների ոչ բոլոր հարազատներն են դեռեւս հարցաքննվել, առաջիկայում կորոշվի նաեւ գործում տուժողի իրավահաջորդի ներգրավելու մասին հարցը. Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում