Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջադեպ ԱԺ-ում (տեսանյութ)

Քաղաքականություն
aj

ԱԺ-ն այսօր սկսեց խորհրդարանական լսումները հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանդի եւ սպանության հանգամանքների վերաբերյալ: Այստեղ է Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Մինչ նա ելույթ կունենար, միջադեպ տեղի ունեցավ: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պահանջեց տեղափոխվել ԱԺ նիստերի դահլիճ, քանի որ աշխատելը քննարկումների սենյակում անհնարին է՝ մասնակիցների մեծ մասը, այդ թվում՝ լրագրողները ոտքի վրա էին: Նա նաեւ իր տեղը փոխեց ու եկավ կանգնեց անմիջապես Գեւորգ Կոստանյանի կողքին, որպեսզի լսի նրան: Նրան միացավ նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ասելով, որ իր մոտ տպավորություն է, թե այս քննարկումն անում են ընդամենը գալոչկայի համար, քանի որ քննարկումը տեւելու է ընդամենը մեկ ու կես ժամ, իսկ պատգամավորներն էլ ելույթի հնարավորություն չեն ունենալու: Նիստը վարող, ՀՀԿ պատգամավոր, պետաիրավական հարցերի մծտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտարարեց՝ քննարկումը չտանել այլ հունով. «Չստիպեք ինձ նիստը վարողի հնարավորություններից օգտվել, չկարծեք, որ որեւէ մեկս մյուսից առավել ենք: Քաղաքական շոուների բեմահարթակ այստեղ չդարձնել: Նիստը պետք է լիներ փակ, սակայն որոշեցինք անել բաց: Հայրենասիրության ու ավելի հուզումնալից ելույթների տեղը չէ սա, այլ պետք է հարցադրումները հնչեն ու գնահատականներ»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար  Ռուբեն Հակոբյանը վրդովված հայտարարեց, թե այն մթնոլորտը, որ այսօր այստեղ է, տպավորություն չի ստեղծում, թե  քննարկումների համար է. «Գնանք նորմալ դահլիճ ու քննարկենք: Ես էլ իմ հնարավորությունից կօգտվեմ ու կփչացնեմ քննարկումը: Երկու ժամ ժամանակ ենք տալիս՝ հարցը կարգավորելու համար. մենք չենք եկել ընդամենը ինֆորմացիա լսելու:  Շոուն դուք եք կազմակերպել: ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր կողմից նշեց, թե ճիշտ է,  աշխատանքային պայմանները լավը չեն, սակայն այս լարված իրավիճակում առաջնայինը երկրորդականից տարբերենք ու հարգենք սահմռկեցուցիչ ողբերգության զոհերին. «Դա բացարձակ հարգանքի վերաբերմունք չէ Ավետիսյանների ընտանիքի հիշատակին: Պարոն Հակոբյան, դուք ավելի վատ պայմաններում եք աշխատել ԳԽ-ում»: Նիստը շարունակվեց նույն փոքր սենյակում, որտեղ գրեթե բոլորը, այդ թվում պատգամավորներ, լրագրողներ, հասարակական հատվածի ներկայացուցիչներ՝  ոտքի վրա մնացին:   Դիտեք նաեւ ուղիղ հեռարձակումը