Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Գյումրիի ոճրագործությունը համարժեք է ահաբեկչության. Ճապոնիայի ԱԳ փոխնախարար (տեսանյութ)

Ճապոնիայի ԱԳ փոխնախարար Մինորու Կիուչիի համար Գյումրիի ոճրագործությունը համարժեք է ահաբեկչության գործողության։ Նա Ճապոնիայի հանրապետության եւ իր կողմից անկեղծ ցավակցություն է հայտնում Գյումրիի միջադեպի հետ կապված. «Լինելով խաղաղասեր պետություն` Ճապոնիան շարունակում է իր պայքարն ահաբեկչության դեմ: Այս ենթատեքստով էլ մենք ցանկանում ենք համագործակցել ՀՀ-ի հետ»: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը գործում է հունվարի մեկից, սակայն այս պահին դեռ չունի դեսպան. «Հիմա մենք քննարկում ենք հնարավոր թեկնածուներին: Ճիշտ է, մեր ֆինանսական միջոցները շատ սահմանափակ են, սակայն մենք ամեն ինչ կանենք, որ հնարավորինս շուտ ուղարկել մեր դեսպանին Հայաստան»: