Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրեական գործեր՝ հակառակորդի կողմից պայմանագրային և ժամկետային զինծառայողների սպանելու համար

Քաղաքականություն
IMG_2059-Medium-1

Հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Ասատրյանին սպանելու, Գասպարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ 21.01.2015թ.` ժամը 03:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը ներթափանցել է N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետ: Մարտական գործողությունների արդյունքում մարտական հենակետում որպես դիտորդ, ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Նահապետ Արտակի Ասատրյանը զոհվել է, իսկ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովհաննես Օնիկի Գասպարյանը՝ ստացել բեկորային վնասվածք` աջ ոտքի ծնկի փափուկ մասում: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով և 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող Սուրեն Փիլոսյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական, կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ՀՀ ժամկետային զինծառայող Սուրեն Փիլոսյանի սպանության դեպքի առթիվ։ 20.01.2015թ.՝ ժամը 01:45-ի սահմաններում, հակառակորդի կողմից ազգային, ռասայական, կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու դիտավորությամբ, խոշոր տրամաչափի հրազենից կրակոց է արձակվել N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում մարտական հերթապահության նշանակված, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Խաչատուրի Փիլոսյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս մահացել է՝ գլխի շրջանում ստացած հրազենային մարմնական վնասվածքից: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին