Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ դեսպանության հայտարարությունը Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ

Քաղաքականություն
despanatun

Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել «Սգում ենք ամբողջ հայ ժողովրդի հետ: Մինչեւ վերջին րոպեն հույս ունեինք եւ աղոթում էինք Սերյոժա Ավետիսյանի համար, ում կյանքի համար պայքարում էին հայ եւ ռուս բժիշկները: Ցավոք, հրաշք տեղի չունեցավ, թեեւ մենք բոլորս շատ սպասում եւ հավատում էինք: Երեխայի կորուստը սարսափելի վիշտ է: Չկան այնպիսի բառեր, որոնք կարող են ինչ- որ կերպ թեթեւացնել  սարսափելի ողբերգության ցավը: Բայց այդ պայմաններում էլ պետք է մարդ մնալ: Մեծամասնությունը դա հասկանում է: Սուգը ողբ է եւ աղոթք: Մենք բոլորս պետք է տեղի ունեցած ողբերգությունից դասեր քաղենք եւ անենք ամեն ինչ, որ նման բան այլեւս չկրկնվի: Կարող ենք հավաստիացնել, որ հանցագործը եւ նրանք, ովքեր կարող էին նրա թիկունքին լինել, արժանի պատիժ կստանան»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ: