A
A
Ցանկացած հայ կարող է եռագույնը ծածանել Հայաստանում. Ֆլեշ-մոբ Կասկադում (տեսանյութ)
Հայոց եռագույնը ձեռքներին՝ հայրենասիրական երգերով, մի խումբ երիտասարդներ այսօր հավաքվել էին մայրաքաղաքի հենց սրտում ՝ Կասկադում։ Նրանք եկել էին ապացուցելու, որ ցանկացած հայ ցանկացած պահի կարող է Հայաստանում ծածանել եռագույնը ու նկարվել դրանով։ Ֆլեշ-մոբը կազմակերպվել էր երեկ՝ Գաֆեսճյան թանգարանի տարածքում տեղի ունեցած դեպքից հետո, երբ ազատամարտիկ Սրապիոն Գեւորգյանին արգելել էին եռագույնով նկարվել այնտեղ։ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ներկայացուցիչը բացատրում է՝ տարածքում առանց թույլտվության չի կարելի նկարահանում իրականացնել ֆիլմի, գովազդի կամ ռեպորտաժի համար։ Ազատամարտիկին վրդովեցրել է հատկապես այն փաստը, որ նրան արգելել են ծածանել եռագույնը։ Մանրամասները՝ տեսանյութում