• 13-ամյա Հայկ Բաբայանը` մեծահասակների չեմպիոն

    Հայտնի են դարձել գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնության հաղթողները:

    Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, օդամղիչ հրացան 10մ տղաների մրցումներում առաջին տեղը գրավել է 13-ամյա Հայկ Բաբայանը: Նույն վարժության կանանց մրցապայքարում լավագույն արդյունք ցույց է տվել Մարիամ Միքայելյանը:

    Վազող թիրախ 10 մ վարժությունում չեմպիոնի կոչումը նվաճել են համապատասխանաբար Հովհաննես Խաչատրյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:

    Օդամղիչ ատրճանակ 10մ մրցաձեւում տղաներից հաղթել է Սեւակ Արշակյանը, իսկ աղջիկներից` Էլմիրա Կարապետյանը:

  •