A
A
Եվս 5 տուժած ոստիկան դիմել է Գյումրու բժշկական կենտրոն (տեսանյութ)
Հունվարի 15-ին Գյումրիում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով ևս 5 տուժած ոստիկան երեկ դիմել է Գյումրու Բժշկական Կենտրոն՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար: Հիշեցնենք, որ մինչ այս Բժշկական կենտրոն էին տեղափոխվել 28 քաղաքացի, որից 18-ը՝ ոստիկան: ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի վստահեցմամբ, ավելի շատ տուժել էին ոստիկանները, քաղաքացիները ստացել էին թեթև մարմնական վնասվածքներ, ովքեր համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս էին գրվել հիվանդանոցից: Դիտե՛ք «Ցայգ» ՀԸ տեսանյութը