Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

15 օրում Երեւանում ծնվել է 487 տղա և 469 աղջիկ

Հասարակություն
8a546b2a9f24644efc0f413cd4d57298

Հունվարի 1-ից 15 -ն ընկած ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 32310 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 10974 կանչ, որոնց հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 1946 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները, թունավորման դեպքերը և տարաբնույթ վնասվածքները: Հունվարի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 956 երեխա` 487 տղա և 469 աղջիկ: Երեւանի քաղաքապետարան