Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է այն անձը, որը Պերմյակովին գործուղել է Հայաստան (տեսանյութ)

Քաղաքականություն
gyumri-funeral-1

Արամ Սարգսյանի համոզմամբ ռուսները լուրջ պատճառ ունեն Պերմյակովին վերագրվող հանցանքի նախաքննության սկիզբը ինքնուրույն իրականացնելու «Պարզվում է, որ նա սեկտանտների ընտանիքից է, որում կա հանցագործ, որը կնոջ սպանության համար բանտարկված է։ Ըստ Ռուսաստանի օրենքների, այն ընտանիքում, որտեղ կա այդպիսի հանցագործ, այդ ընտանիքի ներկայացուցիչը երբեւիցե չի գործուղվում արտասահման»,- ասում էՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը։ Ռուսները պետք է պարզեն, թե ո՞վ է այն անձը, որը Պերմյակովին գործուղել է Հայաստան։ Բացի դրանից, պարոն Սարգսյանը չի բացառում, որ Պերմյակովին ինչ-որ ուժեր են դրդել այդ հանցագործությանը «Նա լինելով սեկտանտ, ինտերնետով համապատասխան կապ է ունեցել իր սեկտայի հետ։ Դա նշանակում է, որ նա կարող է ուղղորդված լինի; Պետք է հասկանալ՝ էդ ով է նրան էդ վիճակի մեջ քցել կամ ինչ-որ մի ուրիշ պսիխոտրոպ նյութեր են նրա վրա ազդել»։ Պարոն Սարգսյանն ասում է, որ հայ ժողովրդին պետք է նորմալ բացատրվի, որ Պերմյակովի հանցանքի երկրորդ մասը, այսինքն, սպանությունը ամբողջությամբ դրվի հայ իրավապահների իրավազորության տակ։ Մինչդեռ չեն կարողանում բացատրել « Ասում են՝ էս ինչ ժողովուրդ ա, լավ չի հասկանում։ Լսեք, ժողովուրդը երբեւեիցե մեղավոր չի, եթե դուք չեք կարողանում նրան պարզ բացատրել, ուրեմն դուք եք մեղավոր եւ դա ձեր խնդիրն է, իշխանության խնդիրն է»։ Պարոն Սարգսյանն ասում է, որ երեկ դատախազության դիմաց բողոքողների մի մասը ժամանակ առ ժամանակ մեկնում է Ռուսաստան աշխատանքի։ Այս բողոքը կարող է խնդիրներ առաջացնել նրանց համար «Մենք պիտի հասկանանք, որ ոչ մի բան անհետեւանք չի լինում։ Սա խնդիր է, եւ առիթ, որ հայ-ռուսական հարաբերությունները մի անգամ էլ հարցականի տակ դրվեն+0.09,00-Եվ հետո՝ ի՞նչ ենք ուզում, ուզում ենք, որպեսզի ի՞նչ մի հատ էլ մայդան մեզ մոտ Հայաստանու՞մ լինի»։ Արմեն Մարտիրոսյանը լուրջ կասկածներ ունի, որ Գյումրիում ռուսական ռազմաբազայի եւ ռուսական հյուպատոսության դեմ բորբոքված ժողովրդի քայլերը կազմակերպել են Հայաստանի իշխանությունները «Իշխանության ուղղությամբ բողոքը իրենք փորձեցին տանել դեպի ռուսական ուղղություն»։ Պարոն Մարտիրոսյանը զարմացած է՝ իսկ ինչու՞ երեկվա բորբոքված ժողովուրդը նրանց առաջնորդողները չէին հնչեցնում Սերժ Սարգսյանի անունը, որպես իրավիճակի հիմնական պատասխանատու։ Ի՞նչ կապ ունեն այս խնդրի հետ հայ եւ ռուս դատախազները «Խնդիրը քաղաքական է, որովհետեւ Հայաստանի իշխանություններին հրահանգավորվել է, որ պետք է ռուսական կողմը քննությունն իրականացնի եւ այդ հրահանգը տրվել է դատախազությունը։ Բոլորի համար կարծում եմ ակնհայտ է, որ ՀՀ սահմանադրությամբ իրավական համակարգը ենթարկվում է նախագահին, ոչ կառավարությանը, ոչ էլ ԱԺ-ին»։ Ըստ քաղաքական գործչի, իրավական ոչ մի խնդիր չկար, որ ռուս զինվորը հանձնվեր մեր իրավապահներին։ Մենք ի վերջո, որքան էլ վստահենք ռուս իրավապահներին, կարող ենք չհավատալ նրանց դատաքննության օբյեկտիվությանը,-ասում է պարոն Մարտիրոսյանը։ Ի վերջո զինվորն իրենցն է, դատարանն՝ իրենցը, իսկ ողբերգության հասցեատերը մենք ենք «Եվ այդ դեպքում ես կարող եմ տարբեր վարկածներ առաջ քաշել եւ կարող եմ իմ վարկածներն առաջ քաշելով իմ հետագա գործունեությունը,-լինեմ ես հասարակություն, լինեմ ես անհատ քաղաքական գործիչ,-առաջ տանել այդ վարկածի շրջանակում»։