Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատության հրապարակից քաղաքացիների բերման ենթարկեցին (տեսանյութ)

Քաղաքականություն
cc

Այս պահին Կարապի լճի մոտակայքում բազմաթիվ ոստիկաններ են ու քաղաքացիներ. ոստիկանների թիվը գերակշռում է: Ավելի վաղ վերջիններս տասնյակ քաղաքացիների ցրելով հասցրել են Հյուսիսային պողոտայի Թումանյան փողոցի հատված։ Ըստ ականատեսների՝ բախումների արդյունքում  մոտ  տասնյակ մարդ բերման է ենթարկվել: Ազատության հրապարակի աստիճաններին մոմեր են ու ծաղիկներ; Իսկ քաղաքացիներիը եկել էին իրենց զորակցությունը հայտնելու գյումրեցիներին, ու ներկայացնելու ժողովրդի հիմնական պահանջը՝ վեց հոգու գնդակահարած Վալերի Պերմյակովին հանձնել հայկական կողմին: