Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորի թեկնածուն վերադարձրել է ինքնաթիռի տոմսը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
dOkd3WWPd0A

Իրավաբան Արա Ղազարյանը առավոտյան շտապել էր՝ ինքնաթիռի տոմսը հանձնելու։ Հունվարի 15-ին նա չի մեկնելու Ստրասբուրգ, քանի որ երեկվանից ինքն այլեւս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի թեկնածու չէ։ Սերժ Սարգսյանը որոշել է՝ նոր մրցույթ անցկացնել՝ Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ նշանակելու համար։ «Ինչո՞ւ դեկտեմբերի 20-ին տեղեկացնում են 3 թեկնածուներին,որ դուք հրավիրվում եք հարցազրույցի եւ շուտով կստանաք հրավերը, ոչ այլոք այլ ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի կողմից եւ ինչո՞ւ մենք իմանում ենք, որ այդ նամակից երկու օր անց բոլորովին այլ որոշում է կայացրել»,- «Ա1+»-ին ասաց Արա Ղազարյանը։ Եվրադատարանի դատավորի թեկնածուի մրցույթն անց է կացվել հոկտեմբերին։ Ամենաբարձր հանրագումարային միավորներ էին ստացել Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը եւ Նելիկ Հարությունյանը։ Սերժ Սարգսյանը հաստատել էր ցուցակը եւ այն պետք է ուղարկվեր ԵԽԽՎ՝ հաստատման, որը չի արվել։ Այս մրցույթը առանց աղմուկի չընթացավ։ «Իրավունքի Եվրոպա» ՀԿ –ն սկզբից եւեթ հայտարարում էր ընթացակարգային խախտումների մասին։ «Սա խոսում է այն մասին, որ կոնկրետ մեր կազմակերպության դիտորդությունը եւ դիտորդության արդյունքում հրապարակված զեկույցը ունեցել են իրենց վճռորոշ ազդեցությունը»,- ասում է ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։ Սերժ Սարգսյանի հրամանագրում պատճառաբանվում է, թե թեկնածուների ցուցակը չեղյալ հայտարարելու համար հիմք է ընդունվել խորհրդատվական խմբի կարծիքը, ըստ որի՝ կին թեկնածուն չի համապատասխանում իրավագետ լինելու չափանիշին: Իսկ նրան ընդրկել են ցուցակում ՝ սեռերի ներկայացվածության սկզբունքի ապահովման նպատակով «Երեք թեկնածուներից եւ ոչ մեկը չէր բավարարում կոմպետենտ իրավագետ լինելու չափանիշին»,- ասաց նա։