Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պերմյակովին ՀՀ–ում չեն դատի. նրան չեն հանձնի ՀՀ–ին

Քաղաքականություն
dataxazutyun

ՀՀ  և ՌԴ գլխավոր դատախազությունները  քննարկել են Գյումրիում նախօրեին տեղի ունեցած  սպանության գործի մանրամասները: Երկուստեք ընդգծվել է, որ տեղի  ունեցած ողբերգության  բոլոր  մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝  ՌԴ իրավազորության ներքո: Հետևաբար Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, նկատի ունենալով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության: Համանման արգելք է սահմանված նաև ՀՀ Սահմանադրության 30.1 հոդվածի դրույթներով, որի գործողության պայմաններում ՀՀ  որևէ քաղաքացի երբևէ չի հանձնվել այլ պետության: Քննությունը վարում են ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինները: Քննությունն իրականացվելու է ՀՀ և ՌԴ իրավապահ մարմիների ակտիվ իրավական փոխգործակցությամբ: Հայկական կողմը  հետևողական է լինելու, որպեսզի բոլոր մեղավորները օրենքով սահմանված կարգով ենթարկվեն պատասխանատվության: ՀՀ  գլխավոր դատախազություն