Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օպերլիազորները հայտնաբերված ոսկեղենն ամբողջությամբ չեն հանձնել քննիչին

Հասարակություն
2ad24ee67cfd04d6c8ab36562bb29f19

Քաղաքացի Գայանե Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները ոսկյա իրերի շուկայից հայտնաբերել են իր կողմից ճանաչված ոսկյա շղթան ու կախազարդը, սակայն միայն ոսկյա շղթան են հանձնել գործը քննող քննիչին, իսկ կախազարդն անհետացել է: Բացի այդ, վարույթն իրականացնողը ոսկյա շղթան ճանաչման ներկայացնելիս թույլ չի տվել զննել այն և իրեն դուրս է հրավիրել աշխատասենյակից՝ խախտելով օրենքով սահմանված դատավարական ընթացակարգը: Կատարվում է նախաքննություն: ՀՔԾ