A
A
Գյումրիում տան 6 անդամներին գտել են սպանված
Քիչ առաջ ողբերգություն է տեղի ունեցել Գյումրիում: Մյասնիկյան փողոցի տներից մեկում տան վեց անդամներին գտել են սպանված՝ հայր, մայր, որդի, հարս, երկու երեխա, իսկ վեցամսական երեխան վիրավոր հիվանդանոցում է։ Ոստիկանությունն առայժմ մանրամասներ չի հաղորդում։ Ըստ այլ աղբյուրների՝ սպանությունը կատարել է զորամասը լքած ռուս զինվորականը։