Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիայի ահաբեկչության հետեւում Ալ Քաիդան է. հարցազրույց մահից առաջ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ալ-քաիդա

Փարիզում Charlie Hebdo խմբագրատան վրա հարձակում կազմակերպած ու 12 հոգու սպանության մեջ մեղադրվող Քուաշի եղբայրները, որ մեկ օր առաջ պատանդ էին վերցրել մի քաղաքացու, ապա սպանվել ոստիկանության հատուկ գործողության արդյունքում, որոշ գաղտնիքներ են բացահայտել մահից առաջ; Մասնավորապես, եղբայրներից մեկը ֆրանսիացի լրագրողի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ուղարկված է եղել <Ալ Քաիդա> ահաբեկչական կազմակերպության կողմից, ավելի ստույգ՝ Եմենում գտնվող մասնճյուղից: Քուաշին նույնիսկ անուն է տվել. <Իմ նախապատրաստական աշխատանքների համար գումար է տրամադրել իմամ Անվար ալ-Ավլաքին>: Ֆրանսիական BFM-TV –ն ցուցադրել է հարցազրույցի մի մասը, որը հասանելի է ստորեւ նշված հղմամբ: Լրագրողը զրուցել է նաեւ Ամեդի Քուլիբալիի հետ, ով միաժամանակ պատանդ էր վերցրել տասնյակ քաղաքացիների՝ Փարիզի խանութներից մեկում, ապա սպանվել՝ իր հետ սպանելով չորս հոգու: Քուլիբալին էլ հաստատել է Քուաշի եղբայրների հետ իր կապը: Աղբյուր՝ tvzvezda.ru