Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիայում ահաբեկչության մեջ կասկածվողներն սպանված են, պատանդները՝ ազատված

Կարևոր լուրեր Քաղաքականություն
փարիզ

BBC-ին հայտնում է, որ Charlie Hebdo-ի վրա հարձակման ու 12 հոգու սպանության մեջ կասկածվող Քուաշի եղբայրները սպանվել են, երբ դուրս են եկել փողոց այն տպագրատնից, որտեղ թաքնվել ու պատանդ էին պահել մի քաղաքացու:

Ըստ ականատեսների՝ դեպքի վայրից լսվում էին կրակոցներ ու պայթյուններ. ոստիկանությունը գրոհ էր կազմակերպել:

Ազատվել են նաեւ Փարիզի հրեական թաղամասի խանութներից մեկում պատանդ վերցված քաղաքացիները, եւ սպանվել նրանց պատանդ պահող տղամարդը, ով կապ ուներ Քուաշի եղբայրների հետ: Ըստ ավելի ուշ ստացված տեղեկությունների՝ պատանդներից մի քանիսը զոհվել են: