A
A
Ֆրանսիան շոկի մեջ է. 12 զոհ (տեսանյութ)
Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության վրա հարձակումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը համարել է ահաբեկչություն՝ հավելելով, որ երկիրը շոկի մեջ է տեղի ունեցածից։ Առայժմ անհայտ երկու անձ կրակել են լրագրողների վրա։ France 24–ի փոխանցմամբ սպանվել է 12 անձ, կա 10 վիրավոր։ Ազատությունը միշտ կլինի ավելի ուժեղ , քան բարբարոսությունը։ Մեր լավագույն զենքը մեր միասնությունն է,–ասել է Օլանդը։ Ֆրանսիայի կառավարությունը մի քանի ժամից արտակարգ նիստ է հրավիրելու։ Հարձակումը չի բացառվում, որ կրոնական հողի վրա է։ Ամսագիրը մի քանի անգամ հրապարակել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, ինչն էլ բողոքի ալիք է բարձրացրել։