Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները նախագահականի մոտ են (տեսանյութ)

Տնտեսություն
nairit4

«Աշխատավարձ-աշխատավարձ», «Տվեք մեր փողերը» վանկարկումներն այս պահին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հնչեցնում են նախագահի նստավայրի դիմաց։ Նրանք պահանջում են իրենց 18 ամսվա աշխատավարձը։ Նրանց խոսքով՝ գործարանը դիտավորյալ տարան սնանկացման, եւ հիմա սպասվում է, որ մոտ 1800 աշխատակից ազատվելու է աշխատանքից։ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները գործարանի այս վիճակի հիմնական մեղավորը համարում են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Մինչ այս պահը նախագահական նստավայրից ոչ ոք չի մոտեցել բողոքի ակցիա իրականացնող նաիրիտցիներին, ովքեր 1,5 ժամ է՝ այստեղ են։ Հիշեցնենք, վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր մեկ ամսվա աշխատավարձ տալ հունվարի 15-ից հետո։