Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրբ ծննդյան տոները արտաքին գործերի նախարարությունում

Քաղաքականություն
untitled14

Դեկտեմբերի 25-ին Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը շնորհավորեց նախարարության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց անցնող տարում նախարարության կողմից իրականացված աշխատանքի, մեր պետականության ամրապնդման գործում արտաքին գերատեսչության աշխատակիցներից յուրաքանչյուրի ներդրած ավանդի համար և գալիք տարում ընդունելության մասնակիցներին, նախարարության բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին մաղթեց առողջություն, երջանկություն և հաջողություններ: Իր շնորհավորական խոսքում Նախագահը նաև ամփոփեց 2014 թվականը, անդրադարձավ անցնող տարվա ձեռքբերումներին, հաղթահարված փորձություններին, մարտահրավերներին, խոսեց 2015 թվականի ծրագրերի և ակնկալիքների մասին: