Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինծառայողի մահվան գործով 3 անձ է ձերբակալվել. Փաստինֆո

Քաղաքականություն
8ac417e137f9b9e438d28262002b9231

Մարտական հենակետում զինծառայող Դավիթ Քոլոյանի մահվան դեպքի առթիվ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 3 անձ՝ դասակի հրամանատարը և 2 շարքային: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` դասակի հրամանատար Մելիք Բաբայանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով: Շարքայիններից մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ և 360-րդ հոդվածներով, իսկ մյուս շարքայինը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածով: Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է՝ 2014թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, «արթուն» հերթափոխի դիտակետում իրեն ամրակցված նռնակի պայթյունի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Հրաչյայի Քոլոյանը։