Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակառակորդը ականապատել է որոշ հատվածներ

Քաղաքականություն
images2

Դեկտեմբերի 25-ի գիշերը հակառակորդի կողմից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողությունները վնասազերծելուց հետո, ՊԲ առաջապահ ուժերի առջև խնդիր էր դրվել հետախուզել ողջ առաջնագիծը: Արդյունքում պարզվել է, որ բացի վերոնշյալ գործողություններից հակառակորդի հատուկ ջոկատայինները ևս երկու ուղղություններով /արևելյան և հյուսիսարևելյան/ հատել են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքը և ականապատել որոշ հատվածներ: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ, տեղադրված բոլոր ականները վնասազերծվել են: Ականազերծման գործողությունների ընթացքում արտակարգ միջադեպեր տեղի չեն ունեցել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն