Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորում սպանվել է 49-ամյա կին

Հասարակություն
IMG_2059-Medium-1-1

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորի բնակչուհի Նատալիա Պետրովնայի սպանության դեպքի առթիվ։ 2014 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12:10-ին, Վանաձոր քաղաքի Թամանցիների 2Բ հասցեի տան բակում Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ-օգնության բրիգադի կողմից հայտնաբերվել է նույն հասցեի բնակչուհի, 25.10.1965 թվականին ծնված Ն.Պետրովնայի դիակը՝ գլխի շրջանում բազմաթիվ պատռված վերքերով: 49-ամյա կնոջը դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Կատարվում է քննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին