Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Լավ անունից ոչինչ չի փոխվում (տեսանյութ)

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը ահազանգում է՝ որոշ բուհերին ՊՈԱԿ-ից հիմնադրամ դարձնելու՝ Կառավարության որոշումը չի լուծում բուհական համակարգում պարտադիր կուտակային սոցվճարների պատճառով առաջացած խնդիրները։ «Երբ ընդունվեց «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքը», մենք զգուշացնում էինք, որ այն կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել։ Արդյունքում մոտ 1100 երիտասարդ գիտնականներ և դասախոսներ, ովքեր համատեղության կարգով աշխատում էին բուհերում, դիմումներ են գրել և դուրս են եկել աշխատանքից, քանի որ նպատակահարմար չեն գտել այդքան ցածր աշխատավարձով աշխատել և միևնույն ժամանակ ստիպված երկու տեղից էլ պարտադիր սոցվճարումներ անել»,-մեկնաբանում է