Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը երկարաձգեց որոշ վարկերի մարման ժամկետները

Տնտեսություն
unnamed216

Կառավարությունն այսօր Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի առաջարկով` երկարաձգեց ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութեր մատակարարողների` բյուջեից վերցրած վարկերի մարման ժամկետները մինչեւ 2015թ. մայիսի 1-ը, ինչպես նաեւ` փոխհատուցեց նրանց կատարած 97 մլն 600 հազար դրամ լրացուցիչ ծախսը:Պատճառներից մեկը` Իրանում գտնվող գործարանում առաջացած տեխնիկական խնդիրն էր, որի հետեւանքով պարարտանյութերը ներկրվել են Վրաստանից: Բացի այդ, ըստ նախարարի՝ «Որոշ մարզերի համայնքներում հողօգտագործողների մոտ վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով փաստացի իրացվել է պահանջարկից պակաս պարարտանյութ, որի պատճառով մատակարարները չեն կարողանում սահմանված ժամկետում մարել պետական բյուջեից նրանց տրամադրված բյուջետային վարկերը»: