Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի «Միկան» կմեկնի Կիպրոս

Սպորտ
sport-mika

Երեւանի «Միկան» ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիպրոսում։ Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի ֆեսյբուքյան էջը: Հավաքը նախատեսված է գալիք փետրվարի 8-22-ը։ Դրա ընթացքում թիմը կանցկացնի չորս ստուգողական հանդիպում։ Առաջին մրցակիցը կլինի Հարավային Կորեայի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Դեգու» թիմը: Երկրորդ խաղում «Միկան» ուժերը կփորձարկի Բելգրադի «Չուկարիչկիի» հետ: Երրորդ մրցակիցը Լիտվայի առաջնությունում 3-րդ հորիզոնականում գտնվող «Ատլանտասն» է։ Ուսհավաքը «Միկան» կեզրափակի Լիտվայի չեմպիոն Վիլնյուսի «Ժալգիրիսի» հետ ստուգողական հանդիպումով: